ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

Երիցս ճիշտ է վարվում Վեհափառը, որ նիկոլապետության վայրահաչոցը շան տեղ չի դնում

Երիցս ճիշտ է վարվում Վեհափառը, որ նիկոլապետության վայրահաչոցը շան տեղ չի դնում
06.06.2025 | 13:34

Պատմության մեջ Հայաստանի ոչ մի կառավարիչ Հայ Եկեղեցու վրա չի հարձակվել այնպես, ինչպես փորձում է հարձակվել Նիկոլը:

Հետաքրքիրն այն է, որ իրենց հեղափոխական երևակայող անգրագետները նորմալ փաստարկ, անգամ, չեն կարողացել մոգոնել:

Նիկոլապետության պաշտոնական քարոզչական գիծն այն է, թե Հայ Առաքելական Եկեղեցին հոգևորականներինը չէ, ժողովրդինն է:

Ժողովուրդ ասելով էլ, բնականաբար, նկատի ունեն ախուրյանցիանոներին, լեյլատատիներին ու բաղդասարյանռոմաններին…

Ով նման տխմարություն դուրս տա, հանգիստ ուղարկեք գրողի ծոցն ու խորհուրդ տվեք, որ իրենց հարազատների պսակի կարգն անի ոչ թե ձեռնադրված հոգևորականը, այլ իրենց «ժողովրդական եկեղեցուց» ինչ-որ մեկը, ասենք՝ ախուրյանցի անոն:

Դիցուք՝ երբ Լոսից Երևան գաստրոլների եկած Սինանյան Զարեհը հերթական անգամ նման տխմարություն դուրս կտա, նախ հարցրեք՝ երեխաներդ կնքվա՞ծ են, և եթե այո, ապա ինչու՞ է երեխաներիդ կնքել օծյալ հոգևորականը, և ոչ թե ժողովրդից ինչ-որ մեկը, ասենք՝ ձեր բաղդասարյան ռոմանը:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.

Երիցս ճիշտ է վարվում Վեհափառը, որ նիկոլապետության վայրահաչոցին շան տեղ չի դնում, որովհետև իրականում Նիկոլի մայելը «խորքային ժողովրդի» մոտ վաղուց նույնիսկ կրկեսային հետաքրքրություն չի առաջացնում:

Դիտվել է՝ 2471

Մեկնաբանություններ